ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուստամ Բադասյանը։
Ռուստամ Բադասյանը նշել է, որ կարևորում է պարոն Բուքիքիոյի հայտարարությունը և այն Կառավարությունում ի գիտություն են ընդունել:
«Ես էլ եմ կարծում, որ ի վերջո Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները»,- ընդգծել է ՀՀ Արդարադատության նախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հոկտեմբերի 29-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել։
Ջիանի Բուքիքիոն կողմերին կոչ է արել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական մոտեցում ցուցաբերել՝ Հայաստանում սահմանադրականությունն ու կարգուկանոնը հաստատելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






