Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մերձավոր հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանվել է: Արսեն Բաբայանը կարող է տեսակցել իր անչափահաս երեխաների հետ՝ նրանց մայրիկի ուղեկցությամբ:
Այս մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանի հետ։
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի կալանքն ապօրինի է, նրա տեսակցությունների արգելքն ու այդ հարցում կիրառվող սահամանափակումներն ապօրինի են։
«Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող գործընթացը դասական քաղաքական հետապնդում է»,- նշեց Երվանդ Վարոսյանը։
Անդրադառնալով Արսեն Բաբայանի գործի քննությանը՝ Վարոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվողը դասական առումով քրեական գործ չէ, այն ուղղված է Սահմանադրական դատարանի դեմ։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին: ԱԺ աշխատակազմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու ու իշխանության յուրացմանն օժանդակելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






