«Արփի լիճ ազգային պարկի» տնօրենն այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Որպես ազատման պատճառ՝ Սիմոնյանը նշել է առողջական խնդիրները: Հովսեփ Սիմոնյանը նշել է, որ ազատման դիմումը դեռ չի մակագրվել, հրամանը դեռ չկա։
Նշենք, որ Հովսեփ Սիմոնյանը նախկինում Շիրակի մարզպետն էր, իսկ 2017 թվականի հունիսին նշանակվել է «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն և պաշտոնավարել մոտ 2,5 տարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






