ՀՀ Արտգործնախարարությունը պատրաստվում է դեսպանություններ բացել Ավստրալիայում և Եթովպիայում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ինչպես հայտնել է նախարարը, Եթովպիայում դեսպանության բացման նախապատրաստման աշխատանքներն արդեն իրականացվել են, իսկ արդեն 2020 թվականի սկզբին այնտեղ արդեն կսկսվեն դեսպանության հիմնադրման բուն աշխատանքները։
Նախարարը նշել է, որ հաջորդ ուղղությունը Ավստրալիան է, սակայն չի մանրամասնել, թե ինչպիսի ներկայացուցչություն է այնտեղ հիմնվելու։
Ինչպես ընդգծել է նախարարը, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Իսրայելում դեսպանության բացման հետ կապված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






