Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած պայմանավորվածության համաձայն առաջիկայում Անկարայում կգումարվի Վրաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության խորհրդի նիստ:
Այդ մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերին նախատեսվում է նախարարների մակարդակով անցկացնել նաև երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ, որն ուղղված է երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Գեորգի Գախարիայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկման է դրվել նաև Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։
«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ...