Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների պատկերացումները նույնական են: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հերքեց վերջին շրջանում հաճախ շահարկվող այն խոսակցությունները, թե Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության մեջ կան հակասություններ այս հարցում։
Վարչապետը բացառեց նաև դավադրությունների հնարավորությունը Ղարաբաղի հարցում։
«Որովհետև Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է: Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց նաև, որ իր հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծումը, որն այնուհետ կներկայացվի ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում կանցկացվի, իսկ որոշումները կկայացվեն համազգային ձևաչափով։
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ...