ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Համաձայն ՀՀ ԱՆ հաղորդագրության՝ Բրոյանն անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գիշերը 02։25-ին արձանագրվել է Խ. Բրոյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Խդր Բրոյանը ծնվել է 1972թ., դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






