Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ ինքնաթիռները Հայաստանում կլինեն կա՛մ դեկտեմբերին, կա՛մ հունվար-փետրվար ամիսներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






