ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում բավական մեծ հնչեղություն ձեռք բերած հարցերից մեկին` Հայ եկեղեցու պատմություն առարկայի` որպես առանձին դասընթացի` դպրոցներում դասավանդման խնդրին:
Ըստ Վարչապետի` չի կարելի Հայոց միասնական պատմությունը բաժանել մասերի, առանձնացնել, օրինակ, ՀՀ Բանակի պատմություն, ՀՀ Զինված ուժերի պատմություն, Հայ քաղաքական մտքի պատմություն և այլն: Այդ նույն կերպ անթույլատրելի է համարել նաև Հայ եկեղեցու պատմության տարաջատումը Հայոց պատմությունից:
Վարչապետ Փաշինյանի կարծիքով` նման տարանջատման հիմնական պատճառը գալիս է Խորհրդային Միությունից, երբ տարանջատվել է եկեղեցու պատմությունը Հայոց պատմությունից: Իսկ Երրորդ Հանրապետության անկախությունից հետո այս հարցը հավուր պատշաճի ուշադրության չի արժանացել, այդ պատճառով էլ պահպանվել է նման տարանջատումը:
Վարչապետը կոչ է արել` հանդես գալու Հայոց միասնական պատմության պահպանմամբ` չտարաջատելով այն առանձին բաղկացուցիչների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






