Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:35

Հունաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը. Պրոկոպիոս Պավլոպուլոս

Հունաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը. Պրոկոպիոս Պավլոպուլոս

Հույն-հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ և հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաև ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հայաստան կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Հունաստանի նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն իրավամբ հասել են այն աստիճանի ներդաշնակության, որ դրանք ձգվում են երկկողմ հարաբերություններից անդին՝ դեպի միջազգային համագործակցության ավելի լայն դաշտ, քանի որ մի շարք կարևոր միջազգային հարցերի վերաբերյալ մեր համապատասխան տեսակետներն էականորեն համընկնում են, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են Խաղաղության, Մարդու հիմնարար իրավունքների ու Սոցիալական արդարության պաշտպանությանը և ամրացմանը:

«Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցությունն ամրապնդում է մեր համատեղ աշխատանքի վերը թվարկված պարամետրերը: Չնայած յուրաքանչյուր երկրի Սփյուռքի հարցերն այդ համագործակցության ելակետն են, այն միևնույն ժամանակ ստացավ ավելի լայն խթան և հանգեցրեց երեք երկրների միջև բազմակողմ համագործակցության»,- ընդգծել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը։

Հունաստանի նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանույթյանը՝ նշելով․

«Թեպետ մենք չենք սնում վրեժխնդրության որևէ զգացմունք հանցագործների հանդեպ, սակայն մենք չենք կարող մեզ թույլ տալ անգամ մի պահ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել: Այդ փորձառության հիշողությունն ու հուշերն են, որ ստիպում են մեզ առաջ մղել «այլևս երբեք»-ի սկզբունքը: Նահատակվելու այս իրողությունը ներծծված է երկու վայրագ ցեղասպանությունների զոհերի արյան մեջ, մի կողմից՝ Հայոց ցեղասպանության, իսկ մյուս կողմից՝ Պոնտոսի հույների ցեղասպանության:

Բոլորի համար հայտնի է, որ այս հարցում Հունաստանը գլխավորեց ճանապարհը՝ 1996 թվականին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և 2014 թվականին քրեականացնելով դրա ժխտումը: Մենք՝ հույներս, ուրախությամբ ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման տպավորիչ ընդլայնումը, որի ամենանշանավոր օրինակներից էր վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսի բանաձևը: Հայաստան կատարելիք այս այցի առթիվ իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ Հունաստանը վճռականորեն ու համառորեն հանդես է գալիս հանուն խաղաղության, բարգավաճման և մարդու հիմնարար իրավունքների ամեն երկրում, այլ ոչ թե միայն իր դաշնակիցների ու հարևանների մոտ: Այս սկզբունքները պաշտպանելու գործում մեզ առաջնորդող միակ սկզբունքը Միջազգային և եվրոպական իրավունքի հստակ ու բազմակողմ կիրառումն է»:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին՝ Հունաստանը վճռականորեն հանդես է գալիս հօգուտ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+