Նոյեմբերի 5-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին, ասել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն այնպիսի զինատեսակներ է վաճառում, որոնք երբեք որևէ այլ երկրի չի վաճառել»։
Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այ նաև իր դաշնակիցներին և գործընկերներին, իսկ Հայաստանին վաճառում է այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






