Հայաստանում Gallup International-ի ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 67 % է, ինչն ավելի բարձր է նախորդ հարցման արդյունքներից։ Այս մասին հաղորդում է «Ժամանակ» թերթը:
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էապես բարձրացել է Արցախում։ Ըստ հարցման տվյալների՝ դա կապված է Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության հետ, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումները համընկնում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






