««Սասնա ծռերի» առջև դրված էր հայրենիքի կորուստը, և նրանք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա ծռերի անդամ Պավել Մանուկյանը. հայտնում է news.am-ը:
Պավլիկ Մանուկյանը նշել է, որ իրենց բոլոր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր մերժման ու հալածանքին և իրենց այլ ելք չէր մնում:
Նշենք, որ «Սասնա ծռերը» 2016 թ. հուլիսին 17-ին գրավել էին ՊՊԾ գունդը, մի շարք անձանց պատանդ վերցրել, ռազմամթերք հափշտակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






