Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են ու բացի պետությունների միջև հարաբերություններից, հայ և հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից:
Արարատ Միրզոյանը իր խոսքում հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռևս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների ևասորիների ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ Հունաստանը դեռևս չի վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է նաև Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ:
Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ՝ վստահեցնելով, որ մոտ ժամանակներս Հունաստանը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար․ Մակրոն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա...