Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի ունեցած նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հավանություն տվեց «Նոր Փրոջեկտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտին։
Համաձայն կառավարության որոշման՝ ընկերությունը հնարավորություն է ստանում օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
«Նոր Փրոջեկտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 113 մլն դրամի հումքի ներմուծում:
Ընկերությունն ունի 48 աշխատող՝ 161 միջին աշխատավարձովով, ծրագրի ընդլայնաման արդյունքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ 210 հազար միջին աշխատավարձով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






