ԶԼՄ-ում տեղեկություններ են շրջանառվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգ կատարելիք աշխատանքային այցի մասին: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը չկա ։
Այս կապակցությամբ Armenia Today-ի թղթակիցը կապ է հաստատել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ առաջիկայում վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկություններ կներկայացնի այցի մասին:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






