Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այդ մասին նոյեմբերի 8–ի ճեպազրույցում հաղորդել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Ըստ պայմանավորվածությունների ՝ նոյեմբերի 10-11–ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Սերգեյ Լավրովը, պաշտոնական այցով կժամանի Երևան։
Այցի ընթացքում Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Սերգեյ Լավրովը իր այցի շրջանակներում կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի այցի ընթացքում հայկական կողմի հետ կքննարկվի երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






