ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել դպրոցի տասնամյա գործունեությանը և միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Դիվանագիտական դպրոցի հոբելյանի կապակցությամբ և նշել, որ հայտնի ու հին հասկացությունների նշանակությունները ժամանակակից աշխարհում նոր նրբերանգներ են ստանում և կարևոր է, որպեսզի ժամանակ առ ժամանակ արձանագրենք, թե ինչ ակնկալիք և պահանջ ունենք մեր դիվանագիտական ծառայությունից, դիվանագետներից:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր օրերում դիվանագիտական համակարգը պետք է օգնի մեր պետությանը, մեր ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը։
«Մեծապես այս ամենով է պայմանավորված, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն պրոցեսներին ու զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ պրոցեսները համապատասխանում են մեր ազգային ու պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ պրոցեսներն ու կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ պրոցեսները մեր շահերին հակադրվում են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ դիվանագիտական կրթությունը շրջանավարտներին տա աշխարհը, սեփական երկիրը և ժողովրդին ճանաչելու ավելի մեծ հմտությունը:
«Վկայականները, դիպլոմները պետք է ոչ թե ընկալել որպես վկայություն, որ ունենք բավարար չափով գիտելիքներ, այլ վկայություն այն բանի, որ ունենք բավարար հմտություններ՝ զարգացող աշխարհում իմանալու այն ամենը, ինչ կապահովի մեզ ստանալ տեղեկատվություն, ունենալ կարողություն, հաղորդակից լինել այն գիտելիքին, հմտություններին և հատկություններին, որոնք կան փոփոխվող աշխարհում»- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ...