ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի և Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գորիսում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բակո Սահակյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:
Հայկական երկու պետությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






