«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ հայոց լեզվի դասավանդման հետ կապված: Հայտարարության մեջ հստակորեն ընդգծվում է, որ «Գործող իշխանությունը, բարձրագույն դպրոցում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման վերանայման հարցում չի ցուցաբերել համակարգային-ռազմավարական մոտեցում, մասնավորապես՝ այդ վերանայումը չի պայմանավորել հանրակրթական դպրոցներում նշված առարկաների դասավանդման որակի զուգահեռ բարձրացմամբ»: Կուսակցությունը կոչ է անում չկշռադատված փորձարկումների գործընթաց չսկսել:
Հայտարարության վերջին հատվածում կուսակցության քարտուղարությունը ևս մեկ անգամ իշխանություններին կոչ է արել որդեգրել համակարգային-ռազմավարական մոտեցում՝ ներգրավելով բավարար մասնագիտական ռեսուրս,զերծ մնալ չկշռադատված փորձարկումներից և բարձրագույն դպրոցում հայոց լեզվի և նշված մյուս առարկաների դասավանդման վերանայումը պայմանավորել հանրակրթական դպրոցում դրանց բավարար ծավալի և որակի ապահովման արդյունքով և ստեղծել բոլոր մակարդակների համար հայոց լեզվի և, առհասարակ՝ հայագիտական առարկաների ուսուցման ժամանակակից էլեկտրոնային միջավայրեր:
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...