Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն ավարտել են Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները: Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Սերգեյ Լավրովը նշել է, որ հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, հիմա փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում և հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի:
Լավրովն իր խոսքում նաև ընդգծել է, որ կնպաստի կենսաանվտանգության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին շեշտել է, որ հայկական կողմի համար կենսաանվտանգության հարցը մեծ կարևորություն ունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






