Հայ-ռուսական հարաբերություններն այնքան խորն ու բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվար է։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր երկու երկրների հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ պետության առաջին դեմքերի, ԱԳ նախարարների, այլ պետական մարմինների մակարդակով և մշական ու աշխույժ բնույթ են կրում։
«Երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորում ենք Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊՀ, ԱՊՀ, շրջանակներում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար առաջնային է ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր շուկայի ազատականացումը, ԵԱՏՄ-ի միջազգային կապերի ընդլայնումը՝ Սինգապուրի, Սերբիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ նոր որակի համագործակցության միջոցով։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է և երկկողմ առևտրաշրջանառությունն աճող դինամիկա ունի։
Անդրադառնալով միջազգային կառույցներում համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն համագործակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, որտեղ երկու երկրները համադրում են միջազգային համագործակցության, զարգացման և անվտանգության օրակարգի շուրջ դիրքորոշումները և հանդես գալիս փոխադարձ աջակցությամբ։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 10-ին։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստանում կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կապամոնտաժի վրանն ու կտեղափոխվի ներկայացուցչություն
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը՝ հեռացնել «Ազատության» հրապարակում տեղադրված վրանը և տեղակայվել Արցախի...