Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:02

Կայացել է ԱՊՀ երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը

Կայացել է ԱՊՀ երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների՝ Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՄՂԽ) հերթական՝ 47-րդ նիստը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նիստը նախագահել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Ա. Բորտնիկովը։ Նիստին մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հակազդմանը, անդրազգային կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատմանը, հակաօրինական նպատակներով կրիպտոարժույթների օգտագործմանը, միջազգային տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովմանը, ահաբեկչական սպառնալիքներից կրիտիկական կարևոր օբյեկտների պաշտպանության կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։

Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել են օրակարգի հարցերին վերաբերող փաստաթղթեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+