ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:
Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառվել է անձնական երաշխավորությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՔԾ-ին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել քննչական գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:
«Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ»,-գրել է Գոռ Աբրահամյանը:
Armenia Today-ի հետ զրույցում՝ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով Արսեն Բաբայանի՝ երաշխավորությամբ ազատ արձակմանը, նշեց, որ այս գործն առհասարակ իրականության հետ ոչ մի կապ չունի, ի սկզբանե եղել է ապօրինի և բնականաբար ժամ առաջ պիտի դադարեցվի։ Քանի որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, մեր հետագա քայլերը հիմնականում կախված են վարույթ իրականացող մարմնի գործողություններից։ Ընթացս, պրն․ Բաբայանի բոլոր իրավունքները շարունակելու ենք պատշաճ մակարդակի ներկայացնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






