Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:35

ՀՀ բուհերի ֆակուլտետների ղեկավար կազմը հանդես եկավ բաց նամակով՝ուղղված Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին և Արարատ Միրզոյանին

ՀՀ բուհերի ֆակուլտետների ղեկավար կազմը հանդես եկավ բաց նամակով՝ուղղված Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին և Արարատ Միրզոյանին

ԵՊՀ Պատմության, Հայ բանասիրության ֆակուլտետները, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Գրականության,Լեզվի ինստիտուտները, ՀՊՄՀ Պատմության ֆակուլտետը, Հայաստանի գրողների միությունը բաց նամակ են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված:

Բաց նամակում առանձնացված են մի քանի վտանգավոր դրույթներ, այն է՝ օրենքի նախագծի անվանման անընդունելիությունը, քանզի չի կարելի մեկ օրենքում համատեղել մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող երկու ոլորտ՝ կրթությունն ու գիտությունը։

Համաձայն բաց նամակի՝ ներկայացված նախագծում սահմանափակ տեղ է հատկացվում գիտական գործունեության կազմակերպմանը, արդարացված չեն դոկտորական ատենախոսությունների պաշտպանության վերացման ու թեկնածուի գիտական աստիճանը դոկտորականին հավասարեցնելու դրույթները։ Ներկայացված նախագծում բացակայում է հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության դասավանդման պարտադիր դրույթը։

Ըստ բաց նամակի հեղինակների՝ ԿԳՄՍ նախարարը և նախագծի ներկայացնողները առարկաների պարտադիր դասավանդումը համարում են բուհական ինքնավարության խախտում՝ մոռանալով այդ ինքնավարության մասին բուհերի կառավարման մասին նախագծի հոդվածներում։

Այս ամենից ելնելով՝ վերը նշված ուսումնական հաստատությունները պահանջում են նախ հանել օրենքի նախագիծը շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը, մինչև նոր նախագծի մշակումը գիտակրթական շրջանակների հետ քննարկել ու հստակեցնել բուհական կրթության և գիտության զարգացման տեսլականը,հայեցակարգային մոտեցումները, որոնցից պետք է բխեն օրենսդրական կարգավորումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+