Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին։ Խորհրդի կազմից դուրս գալու մասին Վազգեն Մանուկյանը նամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որում հայտնել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից։
Վազգեն Մանուկյանը նշել է, որ Հայաստանի նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն՝ մեր երկիրը զարգացման ուղղությամբ տանել և ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, սակայն իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակության այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:
«Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է»,- ընդգծել է Վազգեն Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը նշել է, որ այսօր իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը՝ ընդգծելով, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իր կարծիքով, վտանգավոր են պետության համար, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել:
«Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը: Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»,- ընդգծել է Վազգեն Մանուկյանը։
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ...