ԿԳՄՍՆ-ը պատրաստ է քննարկելու հանրությանը հուզող բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՄՍՆ-ն՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
Համաձայն նախարարության հայտարարության՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է և առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
«Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ։
«Սամվել Կարապետյանի և Եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ...