Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի պարոն Ամիրխանյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել՝ սիրելի դառնալով տարբեր սերունդների համար: Ինքս դեռ դպրոցական տարիներից հաճույքով եմ ունկնդրել Ձեր երգերը»:
Նախագահն իր ուղերձում նշել է, որ կոմպոզիտորի այն մնայուն ձեռագիրը, որը բնորոշ է Ամիրխանյանին, ձևավորում է ուրույն ճաշակ և սեր երաժշտության, երգի և ընդհանրապես արվեստի հանդեպ:
Արմեն Սարգսյանը Ռոբերտ Ամիրխայանին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






