Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ուղերձում մասնավորապեսս նշվում է․
«Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն,երջանկություն և բարօրություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






