Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Այս մասին հաղորդում է Վարչապետի մամուլի ծառայությունը։
Կունիո Միկուրիան Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:
Ըստ վարչապետի՝ Կունիո Միկուրիայի այցը Հայաստան և մասնակցությունը համաժողովին Հայաստանի կառավարության և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության մասին է վկայում: «Այդ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում մաքսային բարեփոխումների, ՀՀ մաքսային ծառայության գործունեության արդյունավետությանը և մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը: ՀՀ կառավարությունը մաքսային ոլորտում լուրջ բարեփոխումներ է իրականացնում, որոնք միտված են էական փոփոխությունների արձանագրմանը և գործարար միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,-նշել է Վարչապետը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նա կարևորել է Երևանում տարածաշրջանային մաքսային փոխգործակցության հնարավորություններին նվիրված համաժողովի անցկացումը և ողջունել է Հայաստանում մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, արձանագրված առաջընթացը, որոնց ծանոթացել է համաժողովի ընթացքում: «Որպես ՏՏ ոլորտում լուրջ ներուժ ունեցող երկիր՝ Հայաստանի տեխնոլոգիական հաջողությունները կարող են ոգևորիչ լինել կազմակերպության անդամ մյուս երկրների համար»,-ասել է Կունիո Միկուրիան։
Զրուցակիցները քննարկել են հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումների շրջանակում գործակցությանը, «Մեկ պատուհանի» սկզբունքի շարունակական ներդրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը վերաբերող հարցեր, վարչապետն անդրադարձել է Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմանը, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով իրականացվելու են և՛ մաքսային, և՛ արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող պետական գործառույթները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թթ. համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունների շուրջ:
Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիայի ոլորտում համագործակցելու համաձայնագիրը կվավերացվի
ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին»...