Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Նիկոլ Փաշինյանը Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Նիկոլ Փաշինյանը Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 20-ին, ժամանել է Միլան և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի ֆեյբուքյան էջից: Հանդիպումը տեղի է ունեցել Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մակունք եկեղեցում:

Վարչապետը կոչ է արել հաղթահարել կորցնելու վախը, դիմելու փոփոխությունների, որպեսզի Հայաստանը կարողանա տվող երկրից դառնալու ստացող երկրի և այս առումով բերել Աստվածաշնչյան տասը մնասի օրինակը:

Այս համատեքստում բերել է Արցախյան հակամարտության օրինակը. «կորցնելով մեր ազատամարտիկ հետրոսներին` մենք կարողացանք ունենալ Արցախը»:

Ըստ Վարչապետի` 2018թ-ի իրադրաձություններից հետո տեղի չի ունեցել մի փոփոխություն, րի հետևանքով հայ ժողովուրդը վնասվի, և այդպես էլ շարունակվելու է: Վարչապետը կոչ է արել ներդնել այդ 10 մնասը` ունենալու համար ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, ուժեղ գիտություն:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լրագրողների շարքում է հայտնվել ծագումով ադրբեջանցի մի լրագրող: Վերջինս Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանություն» իրականացնելու մեջ, որն, իբրև թե, ճանաչել են աշխարհում, և «խնդրել» Հայաստանին վերջ տալու այդ ամենին հանուն խաղաղության և ժողովրդավարության:

Վարչապետն անդրադարձել է ադրբեջանցի լրագրողի հարցադրմանը` հաստատելով. «Փաստ է, որ Դուք` որպես ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, և հարցադրում ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչապետին: Պետք է հաստատել, որ հնարավոր չէ պատկերացնել, թե հայը կկարողանար մտնել ադրբեջանական միջոցառման վայր, որին մասնակցեր Ադրբեջանի նախագահը, և հարց հնչեցներ»:

Ողջ աշխարհի` Ադրբեջանի ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունը համարել է սովորական սուտ, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Независимая газета»-ին տված հարցարույցում նշել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի կազմակերպի իշխանափոխության գործընթացներն Ադրբեջանում:

Վարչապետը շարունակել է իր խոսքը և նշել, որ Իլհամ Ալիևին առաջարկել է խաղաղության տարբերակը: Վարչապետն, իր խոսքով, առաջին ղեկավարն է, ով առաջարկել է այնպիսի տարբերակի շուրջ համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«1988թ. Գերագույն Խորհուրդը ԼՂԻՄ շրջանում ինքնորոշման իր օրինական իրավունքն է օգտագործել: Հենց դրանից հետո ադրբեջանական իշխանությունները դիմել են ուժային միջոցների կիրառմանը, որպեսզի վերցնեն Լեռնային Ղարաբաի Գերագույն խորհրդի իշխանությունն իրենց ձեռքը: Այնպես, ինչպես Ադրբեջանն է հայտարարել ԽՍՀՄ-ից անկախանալու մասին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն է հայտարարել Ադրբեջանից անկախանալու մասին: Եվ ինչպես Ադրբեջանն է դարձել անկախ պետություն, այնպես էլ Արցախն է դարձել անկախ պետություն»,- հաստատել է Վարչապետը` հավելելով, որ հենց դրանից հետո Ադրբեջանը սկսել է ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընդունել է ճիշտ որոշում և կազմակերպել իր ինքնապաշտպանությունը»,- ասել է Վարչապետը` հույս հայտնելով, թե Իլհամ Ալիևը կընդունի իր առաջարկը` գտնելու Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+