Երևանում ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղային կտեղափոխեն հոգեբուժարան, հնարավոր է` նա անմեղսունակ ճանաչվի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:
Նշենք, որ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչ ոստիկանին սպանելը տղան հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:
Հիշեցնենք, որ ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






