Ադրբեջանցի բլոգերը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պատկառելի հեռավորության վրա է գտնվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ որևէ վտանգ չի նկատել ադրբեջանցուց։
Միաժամանակ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ ինչպես բոլոր եկեղեցիներում, հայկական եկեղեցում էլ մուտքը բաց է բոլորի համար՝ հավելելով, որ այդ հարցուպատասխանը միջադեպ չի որակի։
«Իհարկե, նման հանդիպումների ժամանակ պետք է, և իրականացվե՛լ են անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ, սակայն, միևնույն ժամանակ, անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել: Այդ առումով յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել եկեղեցի: Տվյալ անձնավորությունը հնարավորինս բարձր փորձում էր հարցը հնչեցնել: Վարչապետը հնարավորություն ընձեռեց հարց հնչեցնել, ինչին հանգամանալից, մանրամասն պատասխանեց»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին Իտալիայի Միլան քաղաքի Քառասուն Մանկաց հայ առաքելական եկեղեցում ՀՀ վարչապետի` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներս էր մտել մի ադրբեջանցի, որը ներկայացել էր որպես բլոգեր Աթա Աբդուլաև, և հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






