Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:06

Առհասարակ, ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը. Արթուր Վանեցյան

Առհասարակ, ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն և ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Արեն Մկրտչյանի այն հայտարարությանը, թե Վանեցյանը երբեք իրենց թիմի անդամ չի եղել, նշելով.

«Ես ուրախ եմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ»:
Արթուր Վանեցյանը նշել է, որ առհասարակ, ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։

«Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ: Կարծում եմ՝ այդքանից հետո Մկրտչյանը դեմ կքվեարկի ԱԺ ներկայացված այն նախագծին, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական»,-ընդգծել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը անդրադարձել է նաև Արեն Մկրտչյանի մեկ այլ հայտարարությանը, թե ԱԱԾ-ում աշխատելիս կատարած բացահայտումները պարծենալու առիթ չեն եղել իր քաղաքական թիմի համար, և դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է: Ի պաստասխան այս հայտարարության՝ ԱԱԾ նախկին տնօրենը նշել է. որ «Ի տարբերություն բոլորի՝ ես երբևիցէ ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել: Այդ բացահայտումներով, պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+