Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հայտնել է Իրաքի Քուրդիստանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Հայաստանի կառավարության ծրագրերի մասին: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է «REGNUM» գործակալությունը՝ վկայակոչելով «Kurdistan24»-ին ։
«Իմ այցի նպատակը Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունները զարգացնելն է , ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների հետ հանդիպումը, որոնք բնակվում են Դահուկում», – ասել է Փոլադյանը:
Դիվանագետը վերահաստատել է Երևանի հավատարմությունը քրդական ինքնավարությանը՝ շնորհակալություն հայտնելով հայ համայնքի անվտանգության ապահովման և այդ տարածաշրջանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին իրենց հավատը դավանելու հնարավորություն տալու համար:
Գործակալությունը հիշեցնում է, որ Հայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը բարեկամական հարաբերություններ ունեն՝ «ինչպես հայերի, այնպես էլ քրդերի ՝ միմյանց տարածքում բնակվելու փաստով պայմանավորված»։
Նշենք, որ 2011թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում բնակվում է ավելի քան 37 հազար քուրդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






