Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ:Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական Ֆեյսբուքյան կայքէջից:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյան:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման մի շարք հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-իտալական հարաբերություններում կա դինամիկա՝ հավելելով, որ Հայաստանում իտալական կապիտալով ներգրավվածությամբ ընկերությունների թիվն աճել է և վարչապետը դա լավ հիմք է համարում տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






