Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, և Իրանում տեղի ունեցող գործընթացները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուս դիվանագետի խոսքով ՝ Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը․
«Կարևոր է, որ Հայաստանն իր տարրն է մտցնում մեր ինտեգրացիոն գործընթացներում», — ասել է Կոպիրկինը՝ հիշեցնելով, որ Իրանի նախագահը մասնակցել է Երևանում կայացած ԵԱՏՄ տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին:
«Դա կարևոր քաղաքական և տնտեսական նշանակություն է ունեցել»,-ընդգծել է Հայաստանում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






