ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ Ազգային տոնի՝ Լիբանանի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Արմեն Սարգսյանը Միշել Աունին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






