Ես մտադիր չեմ գնահատական տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպմանը։ Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշել է, որ այդ հանդիպումը վերաբերում է անմիջապես Վլադիմիր Պուտինին և Բելլա Քոչարյանին։
«Ես մտադիր չեմ որևէ մեկնաբանություն անել ։ Բանն այն է, որ սա ոչ թե իմ հանդիպումն է, այլ Ռուսաստանի նախագահի հանդիպումը», — ընդգծել է Կոպիրկինը ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս Երևան կատարած այցի ժամանակ, որտեղ նա հոկտեմբերի 1-ին մասնակցել է ԵԱՏՄ գագաթնաժողովին, հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել 2008թ.մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






