ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ի ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ի ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ հայ լրագրողները կայցելեն Բաքու, սակայն մամուլի խոսնակն այս տեղեկատվությունը ո՛չ հերքել էր, ո՛չ էլ հաստատել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






