Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, մեկնել է Փարիզմ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին Փարիզում կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
Համաժողովի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներն են՝ թվային գործիքների էթիկական կիրառումը, քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում և Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe — HOPE) հիմնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







