ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 26-ից 28-ը կլինի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԽ գրասենյակը։
Արմեն Գրիգորյանը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






