Հայկական խորհրդարանական պատվիրակությունը Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ շեշտադրումներ է կատարել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ ամփոփելով ԱՄՆ հայկական պատվիրակության այցի արդյունքները։
Տաթևիկ Հայրապետյանը նշել է, որ իրենք բազմիցս ընդգծել են, որ հայկական կողմը աշխատում է բանակցային միջավայրի բարելավման ուղղությամբ և հասկանում է հումանիտար միջոցառումների իրականացման կարևորությունը։
ԱԺ պատգամավորը նաև նշել է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Հեֆերնի և Ջոն Էվանսի հետ։
«Դեսպանները նշել են, որ ԱՄՆ-ում վերջին ժամանակներս Հայաստանի իմիջի կտրուկ փոփոխություն և նրա դերի բարձրացում են նկատել»,- ընդգծել է Տաթևիկ Հայրապետյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






