Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Ինչո՞ւ է չեղարկվել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը․ ԱԽ քարտուղարը մանրամասնել է

Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Ադրբեջանի հետ, 4-ն են։ Հումանիտար հարցերի մեջ առաջնահոերթ գերիների, անհետ կորածների հարցը, հաջորդը ապաշրջափակումն է, դելիմիտացիան, դեմարկացիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Իսկապես Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հունիսի 26-27-ին հանդիպում էր նախատեսված։ Դրանից առաջ ևս պայմանավորվածություններ են եղել հանդիպման շուրջ, որոնք ևս հետաձգվեցին։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառները, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել այդ հանդիպումը։ Մենք ինֆորմացիա ունենք, որ հնարավոր է ապագայում նման հանդիպում լինի, ինչի շուրջ քննարկում կա»,-ասաց նա՝ անդրադառնալով իր և Հաջևի հանդիպման չեղարկմանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը չեղարկել է Բրյուսելում նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հունիսի 27-ին։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև հանդիպումներ ավելի վաղ եղել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+