Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զորհաբյանը՝ մեջբերելով «Հրապարակ» օրաթերթի գրառումը։
«Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ նախնական քննարկումներ են եղել։ Ըստ լուրերի՝ միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիևին»,-գրում է «Հրապարակ»-ը։