Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:45

Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները

Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները

Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները։ Խուզարկված բնակարանների քանակը մեկ տասնյակից ավելի է։ Սա հերթական քաղաքական ռեյդն է։ Նման գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում:

Միքայել Մինասյանը մասնավորապես գրել է. «Քաղաքական մրցակիցների հետ շփման բոլոր հնարավոր միջոցներից այս ռեժիմն ընտրել է ռեպրեսիաներով նրանց լռեցնելու մեթոդը։ Ու որքան մրցունակ է ռեժիմի ընդդիմախոսը, այնքան ավելի եռանդով են հարցաքննում, հետապնդում և խուզարկում նրա շրջապատին, նրան ճանաչողներին, նախկին կոլեգաներին, ընկերներին ու բարև տվածներին։ Կապ չունի, որ մեղադրանքը մտացածին է, որ ուղիղ ճնշում է գործադրվում ոչ թե ճշմարտությունն իմանալու, այլ որևէ ցուցմունք կորզելու համար։ Չէ՞ որ մեկուկես տարի սպառնում են, անոնս անում, բայց էական ու փաստացի ոչինչ չունեն։ Կարևորը՝ ընդդիմախոսի շրջապատին անընդհատ ահաբեկելն է։

Սա ոչ չափազանցություն է, ոչ էլ կարեկցանք առաջացնելու մանիպուլյատիվ ձև։ Սա դառը ճշմարտությունն է, որը ռեժիմը չի էլ թաքցնում ու կիրառում է բոլորի նկատմամբ՝ նույնիսկ սեփական շարքերը վերջերս լքածների (օրինակ, գործիչը պետական համակարգից դուրս է գալիս, հաջորդ օրը 6-րդ վարչությունը գնում է նրա տուն խուզարկության)։ Մեր դեպքում էլ, առանց ձևականության, ռեպրեսիայի հրամանը կա, կատարողները՝ նույնպես։ Ահա դրանք։

Արդեն կա հարուցված 10 քրեական գործ, որոնք ռեժիմի կարծիքով, առնչություն ունեն իմ, իմ ընտանիքի կամ շրջապատի հետ։ Իրավապահներն արդեն անցկացրել են ավելի քան 25 խուզարկություն, հարցաքննել ավելի քան 400 մարդու։ Ամեն անգամ նույն մոլուցքով` պարտադրել մարդկանց ինչ-որ բան ասել իմ կամ իմ ընտանիքի մասին:

Իրականում այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել։ Նախ, որովհետև, որքան էլ ստուգեն, հետապնդեն և խուզարկեն՝ միևնույն է ոչինչ չեն գտնի։ Համակերպվեք` կան մարդիկ, ովքեր գործել և գործում են օրենքի շրջանակում։ Եվ համակերպվեք, որ այդ մարդիկ Ձեր հետ չեն, բայց չեք կարող նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնել։ Ու որքան էլ լինի ինչ-որ բան հայտնաբերելու ուղիղ հրաման, դե յուրե և դե ֆակտո ոչինչ չհայտնաբերելով, բայց շարունակելով, ավելի զավեշտալի դրության մեջ եք հայտնվում։

Այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետև, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ։ Հիմա էլ գիտենք, թե ով, որտեղ և ինչպես է կատարում ռեժիմի ղեկավարից եկած ուղիղ հրահանգները։ Գիտենք և միշտ հիշելու ենք։ Ու հիմա, այս ամենն ուղղակի զավեշտալի է, պարզունակ ու մանկամիտ։

Իսկ մենք, որ համախոհների շատ մեծ բանակ ենք, որն ավելանում է ամեն օր, միակամ ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, ոչ թե ինչ-որ ուժի գահընկեց անելու համար, այլ մեզ միավորող արժեքների ու նպատակների շուրջ։ Այն ապագայի պատկերի շուրջ, որ որոշել ենք միասին կառուցել։ Ու մեզ ոչինչ և ոչ ոք հետ չի պահելու։

Շարունակեք հարձակվել։ Մենք պինդ ենք, կանք ու կլինենք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+