ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է․
«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում ֆրանսիացի զինծառայողների մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում»։
Հիշեցնենք, որ Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում զոհվել էր 13 ֆրանսիացի զինվոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






