• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 12:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանն իր բերանով ասաց՝ խաղաղության օրակարգը փուչիկ էր, իսկ նոր ճանապարհը սպառնալիքներ է բերում․ Մետաքսե Հակոբյան

Կարծիք, Հարցազրույց, Քաղաքականություն,
28 Հունիս 2022 18:52
ShareShareShare
telegram

Նոյեմբերի 9-ի՝ այս պարագայում մասնավորապես 6-րդ կետի շուրջ քննարկումների մեկնաբանությունն ընդհանրապես տարբեր կերպ է ներկայացվում՝ հաշվի առնելով, թե որ կողմն ինչ շահ է հետապնդում։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսի մի շարք հայտարարություններին, այդ թվում՝ կապված Բերձորի և Աղավնոյի հետ։

Նշենք, որ ըստ 2020թ․ նոյեմբերի 9-ի 6-րդ կետի՝ ՀՀ-ն Ադրբեջանին Լաչինի շրջանը պետք է վերադարձներ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Ըստ այդ նույն կետի՝ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

«Մենք հասկացել էինք այնպես, ինչպես կար այդ կետում, ինչը երեկ՝ Փաշինյանի ասուլիսին, բացարձակապես այլ կերպ ներկայացվեց։ Առհասարակ վերջին շրջանում այդ կետը մեկնաբանվում էր ի շահ Ադրբեջանի։ Ըստ էության, այլ ճանապարհ է կառուցվում։ Կարևոր է ընդգծել նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված այն դրույթը, ըստ որի՝ Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը երկու կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի երեք տարիների ընթացքում։ Մինչդեռ պատերազմից հետո Ալիևի առաջին հայտարարություններից մեկն այն էր, որ իրենք շատ արագ են կատարելու այդ գործընթացը, ու այդ ճանապարհը շատ արագ պատրաստ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեռաքսե Հակոբյանը շեշտեց՝ 2 տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չի եղել վերոնշյալի մասին։

«Փաստն այն է, որ Փաշինյանը երեկ իր շուրթերով մեզ հրամցրեց Ալիևի մտքերը, բայց նաև մատնանշեց շատ-շատ վտանգների մասին, որոնց, չգիտեմ, թե որքանով է հայ հասարակությունն ուշադրություն դարձրել։ Ասում է՝ «խոսում ենք Լաչինի միջանցքի փոփոխության մասին, որն իր հետ սպառանալիքներ է բերում»։ Բացահայտ ասում է, որ այդ ճանապարհը սպառնալիքներ է բերում։ Բացի այդ, երկու անգամ նշեց՝ անվտանգությունն այլևս երաշխավորել հնարավոր չէ։ Խոսում էր նաև այն մասին, որ Բերձորում բնակիչներ չկան։ Հասկանալի էր, որ այս մարդը նոյեմբերի 9-ին ստորագրել ու այլևս չի անդրադարձել այդ փաստաթղթի առնվազն 6-րդ կետին, որովհետև չգիտեր, որ Բերձորում մի քանի հարյուր հոգի է ապրում, կամ գիտեր ու հատուկ ստում էր։ Իրականում Բերձորում մարդիկ գոնե քիչ թե շատ վերադարձել էին իրենց բնականոն կյանքին»,- ասաց Հակոբյանը։

Նա շեշտեց՝ կարող է հարց առաջանալ, թե այս իրավիճակում ի՞նչ են անում Արցախում քաղաքական ուժերը, իշխանությունը։

«Մենք մեկ ամիս է՝ ակտիվ քննարկումների, գործողությունների մեջ ենք։ Փորձում ենք ինքներս հասկանալ իրավիճակը։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ՀՀ այս իշխանությունները մեզ շատ ծանր կացության մեջ են դրել։ Մենք այլևս որևէ տեղ լսելի չենք, մենք լսելի չենք ո՛չ Հայաստանում, ո՛չ ՀՀ սահմաններից դուրս ու, ընդհանրապես, մեր կարծիքը որևէ մեկին հետաքրքիր և լսելի չէ։ Մեկ ամսվա ընթացքում մի բան, ամեն դեպքում, հստակ հասկանում ենք․ տարածքները չեն կարող հուլիսի 1-ին հանձնվել, ինչպես հայտարարվել է։ Նվազագույնը կոմունիկացիների խնդիր կա՝ գազ, էլեկտրաէներգիա, կապի միջոցներ։ Առանց այդ հարցերը լուծելու՝ որևէ ճանապարհի փոփոխություն անհնար է։ Ամեն դեպքում՝ դրանից վիճակը չի թեթևանում»,- նկատեց պատգամավորը՝ հիշեցնելով Փաշինյանի մեկ այլ հայտարարության մասին։

«Շատ կարևոր մի բան ասաց՝ մասնավորապես, որ ինքն այլևս չի կարող երաշխավորել երկրի անվտանգությունը։ Այսքան ժամանակ համոզում էր, որ Արցախը տվեց, որպեսզի Հայաստանում խաղաղության օրակարգ հաստատվի։ Ինքն իր բերանով ասաց, որ այդ խաղաղության օրակարգը փուչիկ, սուտ ու կեղծիք էր, և Հայաստանը մոտ ապագայում պետք է պատրաստվի ավելի սարսափելի բաների, քան տեսել ենք 2020-ի սեպտեմբերից առ այսօր։ Փաշինյանը փաստեց նաև, որ Ադրբեջանի ախորժակը մեծ է ու այս պահին, եթե անգամ երթուղի է փոխում, այդ հանգամանքը որևէ կերպ մեր սպառնալիքները չի վերացնում։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության յուրաքանչյուր կետ առ այսօր չի կատարվել Ադրբեջանի կողմից, ինչին հայաստանյան իշխանությունները որևէ կերպ չեն կարողացել ընդդիմանալ։ Եթե սկզբից մտածում էինք, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը մեզ համար աղետ են, հիմա երազում ենք, որ այդ կետերն ուղղակի կատարվեն»,- շեշտեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործման և նոր երթուղու փոփոխության դեպքում այն համայնքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքում, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Սուս գյուղի վերաբերյալ էլ Փաշինյանը նշել է, որ այդ գյուղի վերաբերյալ տեղեկություններ չունի։ Նա նաև ասել է, որ իր տեղեկություններով՝ Լաչինի շրջանում այսօր մարդ չի ապրում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորի բնակիչների բնակարանային խնդիրները ՀՀ կառավարություն որոշումներով լուծում է, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն էլ Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան

telegram
Tags: ԱՀ ԱԺ պատգամավորԱղավնոԱրցախԲերձորՀայտարարություններՄետաքսե ՀակոբյանՆիկոլ Փաշինյան

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56

Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապենյանի նկատմամբ դատախազության միջնորդությունը կապված է դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ,...

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Load More
Xosum
  • Լուրեր
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)
Առողջություն

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03

Read moreDetails
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Աշխարհում

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26

Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Այսպիսով Ֆրանսիան դարձել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ