Արևմտյան Ավստրալիայի խորհրդարանի նիստում պատգամավոր Փիթեր Կաթսամբանիսը բարձրացրել է 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը ։
Ըստ աղբյուրի՝ Կաթսամբանիսը հայտարարել է.
«Մենք երբեք չպետք է մոռանանք այն սարսափների ու վայրագությունների մասին, որոնք տեղի են ունեցել հայերի ցեղասպանության, ասորիների ցեղասպանության և Պոնտոսի հույների ցեղասպանության ժամանակ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






