Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան։
Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






